
Իտալիայի ռազմական ուղղաթիռն ընկել է Միջերկրական ծովը

Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը, որը մասնակցում էր Mare Sicuro («Հանդարտ ծով») գործողությանը, լույս ապրիլի 6-ի գիշերը վարժանքների ընթացքում ընկել է Միջերկրական ծովը, ինչի հետեւանքով զոհվել է դրա անձնակազմի հինգ անդամներից մեկը: Այդ մասին հայտնել է ՌԾՈՒ-ի մամուլի ծառայությունը:
Խոսքը վերաբերում է Borsini ռազմանավի SH 212 ուղղաթիռին: Մարտական մեքենայի կործանման պատճառը ներկայում պարզվում է:
«Ուղղաթիռի անձնակազմի բոլոր հինգ անդամները դուրս են բերվել ծովից: Զինծառայողներից չորսի վիճակը լավ է, մինչդեռ անձնակազմի անդամներից մեկը՝ Անդրեա Ֆացիոն, Borsini է տեղափոխվել անգիտակից վիճակում եւ մահացել է վերակենդանացման փորձերի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնել է ՌԻԱ Նովոստին: