Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ում հունվարի 17-ին արեւելյան ուղղությամբ արձակվել են փոքր հեռահարության երկու պինդվառելիքային բալիստիկ հրթիռներ: Այդ մասին ասված է հունվարի 18-ին ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ղրիմի նավահանգիստները կարող են Ռուսաստանի հարավային ծովային գլխավոր դարպասները դառնալ Սիրիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում:
Ազգային ժողովում շարունակվում են այս տարվա առաջին հերթական նստաշրջանի աշխատանքները․ օրակարգում նաև Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցն է։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հակիրճ ներկայացնելով ԱՄՆ-ի Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումները, որի առանցքում SWIFT (միջազգային փոխանցումների) համակարգից Ռուսաստանն անջատելու հեռանկարն է, հարց ուղղեց ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանին․
Արաբական կոալիցիայի կողմից Սանային հասցված հարվածների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 23-ի:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 328 միլիոն 58 հազար 911: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
«Նորմանդական քառյակի» քաղխորհրդականները կարող են կրկին հանդիպում ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է տեղեկացված աղբյուրը:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած օրն ավելացել է 34 145-ով:
Չինաստանը հունվարի 17-ին հաջողությամբ իրականացրել է այս տարի առաջին տիեզերական թռիչքը. ուղեծիր է դուրս բերվել «Շիյան-13» արբանյակը, որը նախատեսված է շուրջերկրյա տիեզերական տարածության ուսումնասիրման համար:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։
Տեքստում նշվում է նաև, որ տիեզերական տեխնոլոգիաների առաջընթացը նոր ռիսկեր է ստեղծում դաշինքի համար։
Օրերս մեկնարկած հայ-թուրքական երկխոսության առանցքային թեմաներից մեկն այս փուլում դարձել է Մոսկվայի միջնորդության և դրանից ազատվելու հարցը:
Չինաստանին է բաժին ընկնում ԿԺԴՀ-ի ապրանաքաշրջանառության ավելի քան 90 տոկոսը: Ուստի երկաթուղային հաղորդակության դադարեցումն էական վնաս է հասցրել երկրի տնտեսությանը:
Էստոնիայում ամեն բան պատրաստ է արագ արձագանքման ուժերի մինչեւ 5000 զինվոր տեղաբաշխելու համար:
Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, կա 6 վիրավոր: WAM գործակալության տվյալներով զոհերից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են:
ՆԱՏՕ-ն ակտիվությունը զարգացրել է մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում է դաշինքի հզորությունը սառը պատերազմի ավարտվելու պահին: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատմել էThe Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:
Հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված տարածքային ջրերի սահմանները մինչև 12 մղոնի (22կմ) վրա տարածելու մտադրությունից:
Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոն ժամանել է Կիեւի Պեչերյան շրջանային դատարան, որտեղ քննության է առնվելու պետական դավաճանության գործով նրա խափանման միջոցի ընտրության միջնորդությունը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջնեկ դստեր՝ Դինարայի ամուսինը՝ Տիմուր Կուլիբաեւը, հայտարարել է «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության նախագահի լիազորությունները վայր գնելու մասին:
Ղազախստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործուղության սկզբից Ալմաթիում 2601 մերդ են ձերբակալել անօրինական գործողությունների մասնակցության, կողոպուտի եւ այլ հանցագործությունների համար: Հունվարի 15-ին հաղորդվել էր 2402 ձերբակալվածների մասին:
Ֆրանսիական ամենամեծ տպաքանակ ունեցող Le Journal du Dimanche կիրակնօրյա պարբերականում հունվարի 15-ին լույս է տեսել Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» (LR) խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի, Ֆրանսիայի Ազգային ժողովում նույն խմբակցության ղեկավար Դամիան Աբադի և Եվրոպական խորհրդարանում նույն խմբակցության ղեկավար, եվրոպական պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի, ինչպես նաև 242 այլ գործիչների բաց նամակը Ֆրանսիայի Հանրապետության նախագահին։
Ճապոնիայի իշխանությունները հավաստում են, որ ԿԺԴՀ-ն հունվարի 17-ին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին:
Մեքսիկայում Սանիտարական ռիսկերից պաշտպանության դաշնային հանձնաժողովը թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության արտադրած Paxlovid դեղահաբերի արտակարգ կիրառումը:
Անհատական համակարգիչների (ԱՀ) համաշխարհային մատակարարումները 2021 թվականի արդյունքներով կտրուկ աճել են 14,8 տոկոսով եւ հասել 348,8 միլիոնի: Այդ մասին վկայում են International Data Corporation (IDC) հետազոտական ընկերության նախնական տվյալները:
Հիշեցնենք, որ իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ սենատորները օրինագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության առանցքային ճյուղերի, պետական պարտքի և պետության առաջին դեմքերի դեմ:
Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում սահմանազատման գծի մերձակայքում ձերբակալել է Ադրբեջանի երկու քաղաքացիների, հունվարի 16-ին հաղորդել Է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
2021 թվականին Իտալիայի տնտեսության աճը կազմել է 6,2 տոկոս, ըստ որում սպառողական ծախսերն ավելացել են 5,1 տոկոսով: Այդ մասին ասված է Իտալիայի Confcommercio ձեռնարկիչների ասոցիացիայի՝ հունվարի 12-ին հրապարակված զեկույցում։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ մատնանշում է երկրի պետական մարմինների կայքերի վրա վերջերս կատարված կիբեռգրոհներին ՌԴ-ի իբր առնչությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին դիմել է ՀԱՊԿ-ին՝ «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման համար» օգնության համար այն բանից հետո, երբ երկրում անկարգություններ են սկսվել հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ բողոքի ցույցերի ֆոնին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ է վարելու Իրանի իր պաշտոնակից Էբրահիմ Ռաիսիի հետ, հաղորդում Է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
Չինաստանում ավելի քան 1,22 միլիարդ մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, ինչը ներկայացնում է երկրի բնակչության ավելի քան 85%-ը: