Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Ճապոնիան հուսով է, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ապահովման և միջազգային հանրության հետ համագործակցության խթանման գործում: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի իրադրության շուրջ: Վարչապետ Կիսիդան մեծ հույս է հայտնել, որ Իրանն ավելի կառուցողական դեր կխաղա Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ուղղությամբ և միջազգային հանրության հետ համագործակցության խթանման համար», – նշված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, երկու ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային խնդիրը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Կիսիդան, իր հերթին, հայտարարել է երկկողմ կապերի զարգացման համար աշխատելու մտադրության մասին՝ հիմնված «ավանդական բարեկամական հարաբերությունների վրա»։

Մասուդ Փեզեշքիանը հաղթել է Իրանում հուլիսի 5-ին կայացած արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում, որը նշանակվել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարում զոհվելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031