Վրաստանի կառավարությունը հեռուն է գնացել. Լատվիայի նախագահ

Վրաստանի կառավարությունը շատ հեռուն է գնացել, և այդ պատճառով ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագիրը, ի տարբերություն նախորդ տարիների, այլևս չի վերահաստատում այն ​​խոստումը, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը։

Նրա խոսքով, եթե Վրաստանում որոշեն, որ չեն կրում Եվրամիության արժեքները, ապա պետք է հրաժարվեն երկրի թեկնածուի կարգավիճակից։

«Սա նշանակում է, որ Վրաստանի կառավարությունը շատ հեռուն է գնացել և «Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունմամբ` անտեսելով սեփական հասարակության ցանկությունը, Եվրամիության և ՆԱՏՕ-ի բոլոր կոչերը, որոշել է, որ կարող են ապրել առանց ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցության»,- ասել է Ռինկևիչը։

Նա հույս է հայտնել, որ Վրաստանը լրջորեն կվերանայի որոշ օրենքներ. «Եթե դա տեղի չունենա, մի սպասեք, որ մենք կքննարկենք Վրաստանի հետ գործընթացը շարունակելու հնարավորությունը»։

Լատվիայի նախագահը հավելել է` Վրաստանի քաղաքացինե՛րը պետք է ընտրեն, թե ինչպիսի երկիր են ցանկանում կառուցել։

Տեսանյութեր

Լրահոս