Ուկրաինայի էներգետիկ հզորության 70%-ը ոչնչացվել է. Բորել

Ուկրաինայի էներգետիկ հզորության 70%-ը ոչնչացվել է, ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Կիևին էներգետիկ աջակցության ուժեղացումը և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«Ուկրաինայում մենք պետք է փորձենք խուսափել էներգահամակարգի ամբողջական ոչնչացումից, հիմա ամառ է, բայց ձմռան համար ես կոչ կանեմ ԱԳ նախարարներին ապահովել ավելի շատ աջակցություն էներգիայի արտադրության հզորությունը վերականգնելու կամ փոխարինելու համար: Երկրորդը հակաօդային պաշտպանության համակարգերն են»,- ասել է Բորելը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031