Բաժիններ՝

Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովման ջանքերը

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը և նրա իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության վերաբերյալ և քննարկել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Այս մասին հաղորդել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Քննարկումը կենտրոնացած էր տարածաշրջանային իրադրության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման՝ Պակիստանի կողմից շարունակվող դիվանագիտական ​​ջանքերի վրա», – ասվում է X-ում գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հրապարակման համաձայն՝ Արաղչին բարձր է գնահատել Իսլամաբադի միջնորդական ջանքերը և նրա կառուցողական դերն Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցային գործընթացում։ Դարն իր հերթին ընդգծել է, որ «երկխոսությունն ու դիվանագիտությունը մնում են խաղաղ կարգավորման և տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս կայունության հասնելու միակ կենսունակ ուղին»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած առաջարկ՝ համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզով։ ԱՄՆ-ն այդ առաջարկին իր պատասխանը Պակիստանի միջոցով փոխանցել է Իրանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031