«Խոստանում են Բրյուսել, տանելու են Անկարա…». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը գրում է. «Իմ կուսակցությունը, իմ ընկերներն ու ես տասնամյակներ շարունակ իրական եվրոպական արժեքների ջատագովն ու տարածողն ենք եղել եւ կլինենք։
Այսօրվա Եվրոպական գագաթաժողովը նիկոլական Հայաստանում որեւէ աղերս չունի այդ արժեքների հետ։
Սա ընդգծված գեոպոլիտիկ եւ նախընտրական շոու է, որ մի կողմից վարկաբեկում է «Եվրոպա» հասկացությունը Հայաստանում, մյուս կողմից՝ Հայաստանի ամենահակաեվրոպական իշխանությունների պարտադրվող վերարտադրման օպերացիա։
Խոստանում են Բրյուսել, տանելու են Անկարա։
Դադարեցրե’ք երեսպաշտությունը։
Պաշտպանե’ք ժողովրդավարությունը»:



