Սա Հայաստանի աշխարհաքաղաքական մահվան, ռեգիոնալ ոչնչացման հերթական արարի վերածած միջոցառում է. Արմեն Աշոտյան

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ՝ ՀՀԿ-ն բողոքի ցույց է անում։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի շուրջ կա տեղեկատվական բլոկադա, որն իրականացնում են ներկա իշխանությունն ու նրա հովանավորները։

«Մենք կանգնելու ենք մայթերին, կենդանի շղթա կազմենք, որպեսզի բոլորը տեսնեն ներկա իրավիճակը, քաղբանտարկյալներին, եկեղեցու վրա ճնշումները, պաստառների վրա գրվածները։ Սա ոչ մի անվտանգային խնդիր չի առաջացնում»,-ասաց նա։

Նշեց նաև, որ այս ակցիան հատուկ փորձում են ճնշել. «Այս ակցիան խանգարում է իրենց «փուչիկ փչելու» ցանկությանը։ Եթե անգամ լույսի արագությամբ սլանան, միևնույնն է՝ տեսնելու են այս պաստառները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031