2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց սեպարատիզմին Ղարաբաղում, պատասխանատվության ենթարկեց «ռազմական հանցագործներին». Ալիև

Ալիևը տեսակապի միջոցով է միացել Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

Իր ելույթի ժամանակ Ալիևը, մասնավորապես,հայտարարել է.

«2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց սեպարատիզմին Ղարաբաղում։ Մենք իրականություն դարձրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4բանաձևերը, որոնք թղթի վրա էին մնացել 30 տարի: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ունի նույն արժեքը, ինչ ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականությունը, և այս հարցում երկակի ստանդարտներն անընդունելի են»:

Ադրբեջանի նախագահի խոսքով, Եվրոպական խորհրդարանը ևս պետք է աջակցի խաղաղության գործընթացին, մինչդեռդիմում են սաբոտաժի:

Կարդացեք նաև

«2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև՝ Ադրբեջանի հասցեին վիրավորական արտահայտություններով։

Պատկերացրեք, 14 բանաձև՝ հինգ տարում. սա մոլուցքի նման մի բան է։ Վերջինն ընդունվել է ընդամենը չորս օր առաջ՝ հենց գագաթնաժողովից առաջ։ Այսինքն, անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն՝ այլատյացություն, իսլամաֆոբիա, հակասեմիտիզմ, միգրացիա, մրցունակության բացակայություն, անօթևանների հարցեր, Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին՝ տարածելով զրպարտություն և սուտ։ Եվ սրա պատճառն այն է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, վերջդրելսեպարատիզմին և պատասխանատվության է ենթարկելռազմական հանցագործներին»,- շարունակել է Ալիևը՝ հավելելով, որ որոշել են կասեցնել Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031