Եվրոպացիները կգան, կզբոսնեն, կնկարվեն, պատասխանատվությունը կկրենք մենք. Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է վերընտրվելու համար. Հայկ Մամիջանյան
Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը ներկայացնի որպես իր քարոզարշավի մի մաս, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Դրան աջակցում են նաև իր որոշ եվրոպական տերերը։ Մենք հավաքվել ենք նրա համար, որ դա թույլ չտանք»,-ասաց Մամիջանյանը։
Նա նշեց թե նախկինում Ալիևը հեռախոսով էր հանձնարարականներ տալիս Փաշինյանին.
«Այսօր Երևանում տեսակապով միացրեցին Ալիևին ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների, արցախահայերի իրավունքների մասին։ Մի հարց ունեմ մեր քաղաքացիներին, իրենք դրա հետ «օքե՞յ» են։ Հայաստանում կա՞ որևէ մի մարդ, որը նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով հանձնարարականներ տա»,-հարցադրում արեց Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ թե ինքը, իր ընկերները ու շատ այլ մարդիկ դրա հետ «օքեյ» չեն։



