Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում. Աշոտյան
Արմեն Աշոտյանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, թե ութ տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան, քաի որ «այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ»:
Արմեն Աշոտյանը տարածել է նախորդ 8 և ավելի վաղ տարիների ընթացքում Ֆրասնիայի նախագահների Հայաստան կատարած այցի լուսանկաները՝ գրելով.
«Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան» , երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է։
Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։


Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։
Բարեկամ Ֆրանսիան եւ նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»։



