Թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազը արգելել է ուղիղ եթերում քրդերեն խոսել, ինչը վերջինիս դեմ սոցցանցերում բուռն դժգոհության ու բողոքի ալիք է առաջացրել։
Օգոստոսի 25-ին Բենդեր Էնզելի նավահանգստում տեղի է ունեցել Միջազգային բանակային խաղերի «Ծովի գավաթ» մրցույթի բացման արարողությունը: Այս մասին հայտնել է Ռեշտում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը:
«Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի Թուրքիա մատակարարման երկրորդ պարտավորագրը կստորագրվի այս տարի: Այդ մասին լրագրողներին հաղորդել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը:
Թուրք լրագրող Մուստաֆա Քարթօղլուն ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Թուրքիան ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, որ հայերեն են։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5021-ով: Մահացել է 58 մարդ։
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի և Դիարբեքիրի պատգամավորներ Մուրաթ Սարըսաչը և Հիշյար Օզսոյը Վանի հայկական գերեզմանատան ավերման հարցը բարձրաձայնել են մեջլիսում։
Վրաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսիից 150 կիլոմետր հեռավորությամբ) 25 կիլոմետր հեռու գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթաքիայի շրջանի երիտթևի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհը աչքի է ընկել սկանդալային վարքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» կազմել է տնտեսական թեմայով զեկույց, որտեղ ներկայացված են թուրքական իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ իրենք ի վիճակի չեն ընդունել նույնիսկ մեկ փախստականի Աֆղանստանից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ն․ Բ․ Ահմադը հրաժարվել է նստել միջնորդ ընկերության կողմից իր համար վարձակալված ինքնաթիռը, երբ նկատել է, որ այն թուրքական է ու կրում է Թուրքիայի դրոշը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Մենք նախապես հայտնել էինք, որ Թուրքիան այս նպատակով վիզաներ չի տրամադրի։ Բոլոր այն հայտարարությունները, որ այս թեմայով տեղ են գտել ԶԼՄ-ներում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է բրիտանական մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Թուրքիայում աֆղան փախստականների համար ապաստանի դիմումներ ընդունող կենտրոններ են ստեղծվելու։
Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են կորոնավիրուսի վերջին տվյալները. վերջին 24 ժամվա ընթացքում արվել Է COVID-19-ի 22.875 թեստ եւ հայտնաբերվել վարակման 2354 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր մասնակցել է Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։ Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարը խոսել է լրատվամիջոցների հետ և հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
«Իրանը վերսկսել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը Աֆղանստան: Արտահանումը վերսկսվել է մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ թալիբները 70 տոկոսով նվազեցրել են Իրանից վառելիքի ներկրման սակագինը»,- ասել է Հոսեյնին:
«Ամեն ինչ կախված է լինելու Թուրքիայից, եթե Հայաստանն ու Թուրքիան միմյանց հետ հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան կկարողանա՝ ելնելով Հայաստանի հետ հարաբերությունների հաստատվելու փաստից, ինչ-որ տեղ ճնշում գործադրել նաև Ադրբեջանի վրա։ Տեսեք, Ադրբեջանն այսօր մտել է մեր տարածք, մի քանի կիլոմետր խորացել է և կարծում է, որ իր մնալն արդարացված է, քանի դեռ Արցախը միացրած չէ Ադրբեջանին։ Նա պայման է դնում, երբ հայկական զորքերը դուրս գան Արցախից, ինքն էլ իր զորքերը դուրս կհանի Հայաստանից»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրիմյան հարթակի շրջանակներում խոսել է լրատվամիջոցների հետ և հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Բաքուն նախատեսում է ավելացնել նավթի մատակարարումները Ռուսաստանի տարածքով։ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով մատակարարումներն ավելացնելու նպատակով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) համապատասխան դիմում է ուղարկել ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությանը։
Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիային S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքվի։
Աֆղանստանին հարեւան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների տարածքում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման հնարավորության հարցը պետք է համաձայնեցվի, այդ թեման կարգավորվում է կազմակերպության կանոնադրությամբ: Օգոստոսի 23-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Մոսկվան պաշտպանում է Թեհրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիիրավ անդամակցության հայտը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՌԴ-ի դեսպան Լեւան Ճաղարյանը:
Թուրքիայի սևծովյան նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը(AFAD): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը:
Երբեք չեմ կարողացել թաքցնել նախանձս վրաց վիճակագիրների հաշվետվություններ արագ հրապարակելու հունարի հանդեպ: Օգոստոսը կես չընկած նրանք հայտարարեցին, որ հուլիս ամսին Վրաստան է այցելել 230.900 օտարերկրյա զբոսաշրջիկ:
Աֆղանստանում տիրող իրադարձությունների ու փախստականների նոր ալիքի հավանականության ֆոնին, թուրքական Konsensus հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայում։ Հեռախոսով անցկացրած հարցմանը մասնակցել է 1500 մարդ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ո՞ր կուսակցությունը կհաղթեր, եթե Թուրքիայում հիմա լինեին խորհրդարանական ընտրություններ։