
Խաղաղապահները կմնա՞ն ԼՂ–ում

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու հեռանկարների մասին հազիվ թե որևէ մեկը կարողանա ինչ-որ բան ասել, Ռուսաստանը շարունակում է շփումները Բաքվի հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա դա ասել, քանի որ նրանք այժմ այնտեղ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մենք շարունակում ենք շփումները Բաքվի հետ»,- պատասխանելով հարցին` նշել է Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակը հավելել է, որ խաղաղապահները ոչ միայն աջակցում են, այլև ներկա են Ղարաբաղի հայերի և ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների միջև սկսված բանակցություններին: