ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ժամանում են Հայաստան

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերն ու ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմն այսօր կայցելեն Հայաստան, Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը՝ շեշտելով՝ սա կլինի ԱՄՆ պաշտոնյաների առաջին այցը Հայաստան անցյալ շաբաթ հրադադարից հետո:

Նրանք կհանդիպեն Հայաստանի ղեկավարության հետ, «կհաստատեն ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությանը», ասել է պաշտոնյան։

Ըստ նրա՝ ԱՄՆ պաշտոնյաները նաև «խորը մտահոգություն կհայտնեն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար և կքննարկեն այնտեղ հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները»:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների մասին զեկույցներով և կոչ է անում՝ ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների և առևտրային երթևեկության անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ», – ասել է պաշտոնյան:

Տեսանյութեր

Լրահոս