«Էրդողանը վաղը գնում է Նախիջևան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար»». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքան հասկանում եմ, Էրդողանը վաղը գնում է Նախիջևան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար»:

Փաստորեն, Փաշինյանն այդ գործողությունն է ապահովում միջազգային համապատասխան մթնոլորտ ձեւավորելու համար ու Ռուսաստանի դեմ քայլեր է անում։

Ըստ այս տրամաբանության, վաղը կարող է հայտարարել ռազմական դրություն համաժողովրդական ցասումը զսպելու համար։

Եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ապա ՔՊ պատգամավորները, կառավարության կազմը, ուժայինները նույնպես դառնում են պատասխանատու՝ անձնապես։

Երկար ժամանակ եմ գրում, որ միջանցքը վաղուց թուրքերին է խոստացել, եթե բացենք նախորդ ելույթների բովանդակությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930