Թուրքական գլխավոր օրաթերթերի առաջին էջերում Նախիջևանում կայանալիք Ալիև-Էրդողան հանդիպումն է. գլխավոր ուղերձը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է. թուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքական գլխավոր օրաթերթերի առաջին էջերն այսօր խոսում են Նախիջևանում կայանալիք Ալիև-Էրդողան հանդիպման մասին։ Գլխավոր ուղերձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։
Ստորև մի քանի վերնագրեր։
«Türkiye» – Էրդողանից ամենաուժեղ Զանգեզուրի ուղերձը
«Yeni Şafak» – Նախիջևանից Զանգեզուրյան ուղերձ
«Hürriyet» – Աջակցության այց Նախիջևան
«Akşam» – Նախիջևանում «միջանցքային հանդիպում
«Milliyet» – Առանցքային հանդիպում Նախիջևանում
«Diriliş Postası» – Օրակարգում Զանգեզուրի միջանցքն է»։