Թուրքիայի հանրային օրակարգում թիվ 1 խնդիրը տնտեսությունն է
«ASAL» կազմակերպությունը հանրային կարծիքի ուսումնասիրություն է անցկացրել Թուրքիայում՝ պարզելու, թե որն է Թուրքիայի ամենակարևոր խնդիրը։ Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ ամենակարևոր և օրակարգային թեման երկրի տնտեսությունն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի 26 նահանգում և 2.000 քաղաքացիների շրջանում իրականացված սոցհարցման համաձայն՝ քաղաքացիների ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ տնտեսությունը և կյանքի թանկացումը։ Այդպես է համարել հարցվածների 58.2 տոկոսը։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունը շարունակում է պահպանել իր գերիշխող դիրքը Թուրքիայի հանրային օրակարգում։
Քաղաքացիների առաջնահերթությունների շարքում տնտեսությանը հաջորդող մյուս խնդիրները՝ ստորև
– Արդարադատություն և իրավական համակարգ՝ 8.5 տոկոս
– Աշխատազրկություն և զբաղվածություն՝ 6.0 տոկոս
– Անվտանգություն և հասարակական կարգ՝ 4.8 տոկոս
– Կրթություն՝ 3.2 տոկոս
– Ահաբեկչության խնդիր՝ 2,7 տոկոս,
– Նվազագույն աշխատավարձ ու թոշակներ՝ 2.5 տոկոս
– Բարոյական արժեքների անկում՝ 2.4 տոկոս։



