«Էդ ի՞նչ ա ձեր թղթերի վիճակը. մի Քի Վեսթի փաստաթուղթ չեք կարողանում հրապարակել». Գառնիկ Դանիելյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ ջավախահայերի վերաբերյալ հարց պետք է ուղղեր Կառավարությանը, սակայն մտափոխվել է, քանի որ եթե չասի՝ «սիրտը կտրաքի»։

Այնուհետև խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց.

«Խոսում եք բանակցային գործընթացից, ասում եք՝ բանակցային գործընթացին ծանոթացել ենք Իլհամ Ալիևից։ Նախկին նախագահներից ոչ մեկի հետ չեք խոսել։ Ձեր արտգործնախարարին հարցրել եք, բա այն մնացած արտգործնախարարները որ կան, մի անգամ իրենց հետ հանդիպում կազմակերպե՞լ եք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի, ասել է՝ կարիքը չենք տեսնում։

Իսկ Մեղրիի մասով Խորհրդային Միության ժամանակ Ադրբեջանի առաջնորդները ցանկացել են այդ կապն ունենալ, բայց որևէ մեկը չի գնացել այդ քայլին, ընդամենն արածը պետք է գնահատվեր ու դրա վրա ստեղծվեր։

Կարդացեք նաև

Մի բան էլ եմ ուզում ասել՝ այդ ի՞նչ է ձեր այդ թղթերի վիճակը, որ չեք կարողանում մի հատ Քի Վեստի թուղթը գտնեք արխիվներից ու ցույց տաք, այդ ինչ դժվար է, խճճվել եք, ասում եք՝ թուղթը չենք կարողանում գտնել»։

Պատգամավորի խոսքի ավարտից հետո Ալեն Սիմոնյանը հորդորեց մի հարց ձևակերպել, Գառնիկ Դանիելյանն էլ պատասխանեց՝ ձևակերպված է, ինչից հետո Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնի մոտ հրավիրեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե Գառնիկ Դանիելյան էլ, Փաշինյան էլ Իջևանից են, իրար լեզու գուցե հասկանում են։

Փաշինյանը նախ հայտարարեց, թե հասկացել է՝ ինչ է ասում պատգամավորը, այնուհետև շեշտեց.

«Պարոն Դանիելյան, մի հարցում մենք մի հատ որոշում պետք է կայացնենք, որովհետև հետաքրքիր բան տեղի ունեցավ, ձեր խմբակցությունը ասում էր՝ դե հերիք է գնաք՝ նախկին, նախկին։ Մի օր մենք հավաքվեցինք ու ասացինք՝ ճիշտ են ասում, եկեք փակենք այդ թեման։ Հիմա երբ այդ որոշումը կայացրել ենք, դուք եք մեզ տանում, ասում եք՝ այս ժամանակ սա եղավ, նա եղավ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս