Նամակը կարդում, չեն հասկանում. Սուքիասյանը դժգոհ է պետական պաշտոնյաներից

Մենք ունենք կառավարման որակի խնդիր, ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Իքս պահի հասկացել եմ, որ գոռգոռալով այդ հարցը լուծում չի ստանա, քանի որ խորը ինստիտուցիոնալ խնդիր ունենք: Հիմա մի բան կասեմ, գիտեմ, որ շատ քննադատության կարժանանա: Ընդհանրապես, եթե արևմտյան աշխարհին ենք նայում, ապա ամենաթանկարժեք բանը համարվում է «նոու -հաուն»՝ իմանալ՝ ինչպես: Ցանկացած մարդ կուզենար իմանալ, թե ինչպես Կոկա-կոլա արտադրել, սակայն ցանկացած մարդ դա չգիտի, այլ գիտի մեկ մարդ: Մեր երկրում էլ մարդիկ շատ հոգատար են, շատ լավն են, բայց չգիտեն՝ «ինչպես»-ը: Սա կրթական խնդիր է»,- ասաց Փաշինյանը:

Կարծիք հայտնեց նաև՝ որն է պատճառը․

«Այդ խնդիրները գալիս են նրանից, որ պետական համակարգի աշխատավարձն այնքան մրցունակ չէ, որ թոփ-մասնագետների կարողանանք ներգրավել: Երբ փորձում ենք այդպիսի մասնագետների ներգրավել, խոսում են պարգևավճարների, աշխատավարձերի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս