
Մի քանի հազար բաժանորդ առանց գազի է մնացել Վրաստանի արևմուտքում

Քութայիսում, որը մեծությամբ երկրորդ քաղաքն է Վրաստանում, շուրջ 7 հազար բաժանորդներ մնացել են առանց բնական գազի: Այդ մասին հաղորդել է Առաջին ալիքը:
Գազի մատակարարումն ընդհատվել էր նախօրյակին: SOCAR Georgia Gas գազաբաշխիչ ընկերության մասնաճյուղի կառավարիչ Թեմուր Խվինգիայի տեղեկատվության համաձայն, բնական գազի մատակարարման դադարեցման պատճառը դարձել է վթարի դեպքը, որը տեղի է ունեցել «Վրաստանի գազի փոխադրման ընկերությունում»:
Խվինգիայի խոսքով՝ խնդիրն արդեն լուծվել է եւ բնական գազի մատակարարումը կվերսկսվի փուլ առ փուլ՝ օրվա ընթացքում: Ընկերության տեղեկատվության համաձայն, մինչեւ օրվա վերջը Քութայիս քաղաքի բոլոր բաժանորդները կստանան բնական գազ, հաղորդել է Sputnik-ը: