![](/banners/BeFunky-design.jpg)
Պեսկովն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակումն անվանել է քայլ՝ ուղղված փոխադարձ վստահության բարձրացմանը
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Peskov4.jpg)
Ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատ արձակումն ԱՄՆ-ում բանտարկված ռուսաստանցու դիմաց, ինչպես ցանկացած նման համաձայնություն, չի կարող լինել բեկումնային. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ դա որոշակի քայլ է՝ ուղղված Մոսկվայի և Վաշինգտոնի միջև փոխադարձ վստահության բարձրացմանը, որը գտնվում է ամենացածր մակարդակում։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Պեսկովը նաև հայտնել է, որ Ֆոգելն ազատ է արձակվել ԱՄՆ-ում բանտարկված ռուսաստացու դիմաց, որը հայրենիք կվերադառնա առաջիկա օրերին։ Նրա անունն առայժմ չի հրապարակվել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ֆոգելի ազատ արձակումը կարող է «մեծ ու կարևոր դեր խաղալ» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գործում։