Հայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զուգերը
Կայացել է Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը։ Արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ»,
«Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների օրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Ատլետիկոն» 5։0 հաշվով հաղթել է «Խետաֆեին», «Ռեալը»՝ «Լեգանեսին» (3։2), «Բարսելոնան»՝ «Վալենսիային» (5։0), իսկ «Ռեալ Սոսյեդադը»՝ «Օսասունային» (2։0)։