«Որ ուզենայիք էլ, չէիք կարող չճանաչել». Փաշինյանը՝ Արցախը հանձնելու մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ հիմա, երբ շատերն ասում են՝ արցախահայերին էթնիկ զտման են ենթարկել, ինչպե՞ս է եղել, որ ասողներն էթնիկ զտման չեն ենթարկվել։

«Ասում եք՝ արցախահայեր, բա դուք 1998 թվականին ու հլը մի բան էլ ավելի՝ Երևանում էլ, մնացած բոլոր տեղերում էլ տուն, բիզնես, միլիոններ, միլիարդներ։ Ուրիշ բան եմ ուզում ասել, որ խոսում եք էթնիկ զտման մասին, բա ձեզ ո՞վ է էթնիկ զտման ենթարկել, որ դուք 1998 թվականից Հայաստանում եք, ո՞վ է ենթարկել էթնիկ զտման, մի հատ բացատրեք։ Առանց էթնիկ զտման եկել ու ի՞նչ եք արել, հա, Սադարակում բանակցել եք այն, ինչ որ բանակցել եք, մեզ էլ մի հատ ասում եք՝ ճանաչեցիք։ Դուք եք ճանաչել, ուրիշ բան ասեմ՝ ազնվության համար ասեմ, որ ուզենայիք էլ, չէիք կարող չճանաչել։ Դրա համար եմ ասում՝ եկեք քաղաքական կսմիթներ ժանրը դնենք մի կողմ, ճշմարտությունն այն է, որ ինչ էլ անեիք, չէիք կարող չճանաչել։ Ուրիշ տարբերակ չունեիք, դուք էլ չունեիք, ձեզանից առաջ էլ չունեին, ձեզանից հետո էլ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այս թեմային անդրադարձավ Լևոն Քոչարյանի տված հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ալեն Սիմոնյանի փոխարեն չի ցանկանում արցախահայերից ներողություն խնդրել, քանի որ ԱԺ նախագահը նրանց մեղադրել էր Արցախը լքելու ու չկռվելու մեջ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս