Թուրքիան և Ինդոնեզիան կհիմնեն անօդաչու թռչող սարքերի համատեղ գործարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իդոնեզիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի նախագահ նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ։ Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է տարբեր ոլորտներին առնչվող 12 փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերության և իդոնեզական «Republikorp» ռազմարդյունաբերական ընկերության միջև ստորագրվել է համաձայանգիր։

Նախատեսվում է, որ այդ համաձայնագրով ընկերություններն Ինդոնեզիայում կհիմնեն անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության գործարան։

Նշվում է, որ թուրքական արտադրության «TB3» և «Akıncı» անօդաչու թռչող սարքերը նաև կարտահանվեն Ինդոնեզիա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728