«Թուրքիայի միջնորդությունը մեզ համար բավարար չէ». Զելենսկի

Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի հյուսիսում գտնվող Չեռնիգովի շրջան կատարած այցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի կողմից իրականացվող «Հատուկ ռազմական օպերացիայի» ֆոնին Թուրքիայի միջնորդական քայլերին:

Զելենսկին, շնորհակալություն հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Ուկրաինային մինչ այդ տրամադրած աջակցության համար, անբավարար է համարել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Թուրքիայի քայլերը:

«Թուրքիայի միջնորդությունը մեզ համար բավարար չէ»,- ըստ ermenihaber.am-ի՝ ասել է նա:

Նա ուշադրություն է հրավիրել նաև նման միջնորդական քայլերին զուգահեռ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների վրա՝ որակելով դրանք ամուր հարաբերություններ:

Տեսանյութեր

Լրահոս