Թուրքիան գնաճի ցուցանիշներով աշխարհում 2-րդն է

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) տվյալներ է հրապարակել Թուրքիայում մարտին գրանցված գնաճ (ինֆլյացիա) վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ մարտին գնաճը կազմել է 3.16 տոկոս, որով էլ Թուրքիան հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ գրանցվել են գնաճի ամենաբարձր ցուցանիշները:

Նշվում է, որ նմանատիպ երկրների շարքում Թուրքիան 2-րդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով միայն Արգենտինային:

Տվյալներ են հրապարակվել նաև կապված վերջին 6 ամսվա ընթացքում գրանցված գնաճի վերաբերյալ, որը կազմել է 15.6 տոկոս:

Ընդհանուր առմամբ Թուրքիայում գրանցված գնաճը 2023-ի մարտի համեմատ ավելացել է 68.5 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930