«Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք… Էսկալացիայի վտանգ չեմ տեսնում». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։

«Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականի խոսքով՝ հիմա կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։ Նա ասաց, թե եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին։

Քոչարյանը կրակոցները պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով։

«Այդպես շատ է եղել, ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը էսկալացիայի վտանգ չի տեսնում. «Երբ կտեսնենք՝ կանցնենք լիարժեք պաշտպանության»։

Հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չեն խանգարո՞ւմ՝ նա պատասխանեց, թե խանգարողները նաև Հայաստանի ներսում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930