Թբիլիսիի հրաձգարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել Է 3-ի
Թբիլիսիի Բոչորմա փողոցում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, կա նաև 3 վիրավոր, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Battleground խանութի հրաձգարանի տարածքում։ Սա կենտրոն է, որը վաճառում է հատուկ նշանակության հագուստ և պարագաներ, զենք և պաշտպանական տեխնիկա։ Այստեղ անցկացվում են նաև հրաձգության դասընթացներ։
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դեռևս հայտնի չէ։