Բաժիններ՝

Պայթյուն՝ Թբիլիսիում. կան զոհեր և վիրավորներ

Թբիլիսիի Իսան թաղամասի Բոչորմա փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են. պայթյունը որոտացել է հրաձգարանում, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Դեպքի վայրում արված լուսանկարներում երևում են ծխի սյուներ, գրում է newsgeorgia.ge կայքը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Battleground խանութի հրաձգարանի տարածքում։ Սա կենտրոն է, որը վաճառում է հատուկ նշանակության հագուստ և պարագաներ, զենք և պաշտպանական տեխնիկա։ Այստեղ անցկացվում են նաև հրաձգության դասընթացներ։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դեռևս հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930