«Եկեք չմոռանանք այն պրակտիկ դերակատարությունը, որոնք ունենում են մեր խաղաղապահները, զինվորականները, որոնք գտնվում են բոլոր կողմերի հետ շփման մեջ, և ում ջանքերն առաջին հերթին նպաստում են, որ լարում տեղի չի ունենում և չի զարգանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով, այսպես կոչված, միջանցքի հարցին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենց բոլոր հանդիպումները Բրյուսելում վկայում են մեկ բանի մասին՝ Փաշինյանը բրյուսելյան իր հանդիպումների տրամաբանության մեջ բանակցել է՝ բացառապես հաշվի չառնելով Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը։
Բաքուն նպատակ ունի մինչև նոր տարի թուղթ ունենալ, որով Ղարաբաղը կլինի իր ներքին գործը․ Իսկանդարյան
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը և այդ համատեքստում Արցախի հիմնախնդրին, նախ նշեց, որ բոլորի համար էլ պարզ է, որ մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը չեն կարգավորվում։
Ադրբեջանի՝ Արցախի ապամոնտաժման նպատակի միակ խոչընդոտը ռուս խաղաղապահներն են․ Արման Աբովյան
«Կարևոր է, որ ՌԴ-ն, չնայած խնդիրներին, մեծ ուշադրություն է հատկացնում Հարավային Կովկասի իրավիճակին և չի թուլացնում իր ջանքերը կարգավորումն առաջ մղելու հարցում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներին և ԼՂ կարգավիճակի հարցին։
Վարչապետի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոյեմբերի 1-ին Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։
Հարավային Կովկասի ակտուալ հիմնահարցերը. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՈՒՂԻՂ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանը և Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ամուր հիմք են դրել ռազմավարական գործընկերության և համագործակցության համար։
Իրանի նախագահ Սաիդ Էբրահիմ Ռաիսին այսօր Թեհրանի «Սադաբադ» համալիրում պաշտոնապես դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվելու է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն հրաժարվել է բարձրաձայնել դրանց մասին։
Վլադիմիր Պուտինի ասուլիսը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առաջնորդները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը այսուհետ նույնպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու, Հարավային Կովկասում կայունություն և զարգացում ապահովելու համար։
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի բազմահազարանոց հավաքի մասնակիցները մի միտք էին արտահայտում՝ մարդիկ երազում են՝ 88-ի բոլոր նպատակները կատարվեն, իսկ հիմնական նպատակը մեկն է՝ Արցախ-Հայաստան միասնությունը:
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարության շուրջ: Ռուսական պետական Ria Novosti-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը մեկնարկել է։ Առանձին հանդիպում են արտգործնախարարները: ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստով ԱԺ բոլոր խմբակցությունների կողմ քվեարկությամբ ընդունեց հայտարարություն, որով կոչ արեց Հայաստանի իշխանություններին՝ չհրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի իր առաքելությունից։
ՀԱՊԿ խորհրդի օրերս Հայաստանում հրավիրված արտահերթ նիստում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները ձեռնպահ մնացին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատականից՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև առկա հակասությունները և վիճելի հարցերը կլուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
2022թ. ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։
Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակն է ապահովել 2020 և 2021 թվականներին բոլոր պայմանավորվածությունների կատարումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սոչիում տեղի է ունեցել Հայաստան Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ալիևի հետ հանդիպումից հետո կմեկնարկի եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկը չկա Նիկոլին ասի՝ իսկ ինչու՞ ադրբեջանական զորքերը պետք է նահանջեն 2021-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղեցնող դիրքեր, այլ ոչ թե 2020-ի նոյեմբերի 9-ին զբաղեցնող դիրքեր։
Նոյեմբերի 2-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք
Մենք համալսարաններից եկած ստաժորներին մեր դիվանագետների հետ ուղարկել ենք այնտեղ, որպեսզի նրանք ականատես լինեն պատմությանը
Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի խոսքով՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբողջ իմաստն այն էր, որ անկախ բանակցային գործընթացից և անկախ ամեն ինչից, արցախցին ևս մեկ անգամ կանգնել ու ասել է՝ իր իրավունքների տերն ինքն է և պատրաստ է կանգնել ու մինչև վերջ պայքարել այդ իրավունքների համար։
Վաղը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով։
Վրացական կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ երկրի արտահանումն աճել է 40 տոկոսով, եւ ինն ամսվա ընթացքում աճը կազմել է 37,4 տոկոս: