Հույն հայտնի երգչուհին հրաժարվել է Իզմիրում ելույթ ունենալ Աթաթուրքի դիմանկարի ֆոնին

Հույն հայտնի երգչուհի Դեսպինա Վանդին չեղյալ է հայտարարել Թուրքական կրթական հիմնադրամի համերգում իր ելույթը: Greek Reporter-ի փոխանցմամբ՝ երգչուհին նման որոշում է կայացրել՝ իմանալով, որ բեմում տեղադրված է Քեմալ Աթաթուրքի դիմանկարով պաստառը, որի մասին համերգի կազմակերպիչները տեղյակ չէին պահել իրեն: Երգչուհու գնահատմամբ՝ դրանով փորձ է արվել աղավաղել համերգի էությունը՝ հաղորդելով քաղաքական երանգ։

Նշենք, որ համերգը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Չեշմե քաղաքում․ Վանդին, երգչախմբի հետ միասին, պատրաստվում էր կատարել Իզմիրի քաղաքային հիմնը:

«Ամենայն հարգանքով հանդիսատեսի նկատմամբ, որ իր ներկայությամբ պատվել է ելույթս, հայտարարում եմ, որ իմ մասնակցությունը համերգին անհնար է բացառապես Թուրքական կրթական հիմնադրամի մեղքով, որը միակողմանի և առանց նախազգուշացման որոշել է աղավաղել համերգի էությունը՝ դրան հաղորդելով քաղաքական երանգ»,- Instagram-ի իր էջում բեմ դուրս չգալու որոշումը պարզաբանել է Վանդին:

Չեշմեի վարչակազմի ղեկավար Լալ Դենիզլին փորձել է իրավիճակից դուրս գալ՝ բեմ բարձրանալով և հանդիսատեսին կոչ անելով երգչուհուն սուլելու համար ուժեր չվատնել։

Նա հավելել է, որ թուրք ազգը բազմաթիվ նահատակներ է տվել այդ հողը նվաճելու համար։

Թուրքական մամուլն արձագանքել է այս միջադեպին։ Օրինակ, Hurriyet թերթը գրել է, որ Վանդին «ծայրահեղ միջադեպ» է թույլ տվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031