
Թուրքիայում գիշերային անոմալ տապեր են սպասվում

Թուրքիայում անոմալ տապը շարունակվում է: Նշվում է, որ դրանց վերաբերյալ «Ստամբուլի աղետների համակարգման կենտրոնի» (AKOM) կողմից արված զգուշացմանը հաջորդել է ևս մեկը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք պրոֆեսոր Օրհան Շենը սոցցանցում կատարած գրառմամբ զգուշացրել է Թուրքիայում սպասվող «Տրոպիկական գիշերվա» մասին, ինչը նշանակում է, որ տարբեր շրջաններում գիշերն օդի ջերմաստիճանը կարող է հասնել +28-ի:
«Առաջիկա 5 օրը Թուրքիայում տրոպիկական գիշերվա շրջանները դեղին (ծովի մակարդակից 1000մ բարձր) և շականակագույն (ծովի մակարդակից 2500մ բարձր) շրջաններն են: Քարտեզի վրա այդ գիշերները +25-ից +28 աստիճան են»:
Բացի այդ, նա ընդգծել է, որ 30-ից 40 տարի առաջ Թուրքիայում «Տրոպիկական գիշեր» տեսնելը բավականին հազվադեպ բան էր:
Օրհան Շենը նաև հորդորել է խուսափել ցերեկային ժամերին տանից դուրս գալուց: