«Թյուրքական աշխարհը պետք է աջակցի Կիպրոսի թուրքերին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայում կայացած Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ-KKTC) թուրքերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք համարում ենք, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության բացակայությունը թերի է դարձնում թուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարը։

Մենք հուսով ենք՝ մոտ ապագայում KKTC-ն կդառնա մեր կազմակերպության լիիրավ անդամ։ Թուրքական աշխարհը պետք է աջակցի Կիպրոսի թուրքերին»,- նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Էրդողանը Բուդապեշտ էր մեկնել մայիսի 21-ին:

Տեսանյութեր

Լրահոս