Ստամբուլում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության փոխանցմամբ՝ մայիսի 20-ին Ստամբուլում 4 բալ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 8.16 կմ խորությամբ ցնցման էպիկենտրոնը եղել է Ստամբուլի Բյույուքչեքմեջե շրջանից 23 կմ հեռավորության վրա:

Թուրքական տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժի հետևանքով դեպք-պատահարների վերաբերյալ ահազանգեր չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031