Վրաստանում մինչև 16 տարեկան 230 հազար 865 երեխա 200 լարի կենսապահովման նպաստ է ստանում, սոցիալական ծառայությունների գործակալության հունիսի պաշտոնական տվյալներն են։ Վերոնշյալ թիվը կազմում է այս տարիքի երեխաների 28%-ից ավելին, փոխանցում է publika.ge-ն։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ մինչև 16 տարեկան յուրաքանչյուր չորրորդ երեխան ստանում է ապրուստի նպաստ։
«Ես այսօրվա քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ալիևից լսածն այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը նա արծարծում է որպես խոչընդոտների վերացմանն ուղղված քայլ: Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և Հայաստանի և Իրանի միջև պատմական միջանցքների փակման ջատագով: Մենք էլ ադրբեջանցի պաշտոնատար անձանց բացատրել ենք, որ նույնիսկ ճգնաժամային պայամններում չենք փակելու Ադրբեջանից Նախիջևան հաղորդակցության ուղին և այդ առումով երկու երկրների միջև կա պայմանավորվածություն»,- ասել է նա:
Պետական էլեկտրաէներգետիկ համակարգի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը ներմուծել է 600,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Երեկ առավոտյան «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները խաղաղ անհնազանդության միջոցառումներ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ կարճ ժամանակով փակելով Բաղրամյան պողոտայի մի հատված։
«Հայաստանում էլ կոչ ենք անում նախ և առաջ Նիկոլի խնդիրը լուծել, հետո մտածել՝ թուրքի դեմ ոնց կարելի է պայքարել: Ինչ վերաբերում է Արցախին՝ վիճակը շատ ծանր է: 21-րդ դարում տեղի է ունենում տեռոր` մարդու իրավունքների խիստ ոտնահարմամբ: Արցախցիները սովամահ են լինում, արցախցիների բոլոր ճանապարհները փակ են: Այս ամենին միջազգային հանրությունը պետք է ոչ թե խոսքերով արձագանքի, այլ պետք է գործուն քայլեր ձեռնարկեն, որպեսզի Արցախը քարտեզի երեսից չջնջվի, դրանից հետո էլ՝ Հայաստանը: Այս ամենը դրան է տանում»,- ասաց նա:
Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վան քաղաքի (հայկական քաղաք հիմնադրված մ.թ.ա. 9-րդ դարում Վանի թագավոր Սարդուրի Ա-ի կողմից) մի շարք հայկական եկեղեցիներ լքված և անհուսալի վիճակում են՝ օրեցօր ավերվելով:
2022թ. նախորդ տարվա համեմատ 33․2 տոկոսով նվազել է Թուրքիա ներգաղթածների թիվը: Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. Թուրքիա է ներգաղթել 494.052 քաղաքացի: Ներգաղթյալների 52․9 տոկոսը կազմել են տաղամարդիկ, իսկ 47․1 տոկոսը՝ կանայք։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ սինքրոն գործելով՝ ձախողել է Արցախի հիմնախնդրով զբաղվող ռուսական հարթակը և հայտնվել է արևմտյան ծուղակում, որտեղ Հայաստանը միայն հարվածներ է ստանում, ինքն էլ հանձնում է Արցախը՝ ապահովելու համար սեփական անվտանգությունը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Թբիլիսիում անշարժ գույքի գներն աճել են: 2023 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսն աճել է 3,0 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 13,1 տոկոս։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է զերծ մնան Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի միջամտությունից։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, գրել է IRNA-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 20-ին հարցազրույց է տվել China Media Group-ին, որը հուլիսի 22-ին եթեր է հեռարձակել China Global Television Network-ը:
Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների: Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը:
Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված- մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս։
ՄԻՊ գրասենյակից ինձ ասացին՝ կարող ես վերադառնալ քո քաղաք, այնտեղից մենք կապի մեջ կլինենք։ Իհարկե, իմ սկսած գործընթացը ես պետք է շարունակեմ, այս ամենը, ինչ տեղի է ունենում, հայ ազգի պատմության մեջ սև էջ է, որովհետև հային զրկել Հայաստան մտնել, իսկ թուրքին թույլ տալ, արդեն պատմության սև էջ է։
Նրա խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ հարևանների շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը համապատասխանում են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին:
Հուսով ենք՝ Սերժ Սարգսյանի նախկին գործընկերային կապերը կնպաստեն իրավիճակը բարելավելուն. Արտակ Զաքարյան
Ֆրանսիայի դեսպանատանը խոսել եմ այն իրողության մասին, որը հիմա կա Հայաստանում. Աննա Մկրտչյան
Հայաստանի կառավարությունը համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է գլոբալ զգալի օգուտներ բերել:
Միջազգային հրատապ միջամտությունն այլևս հրամայական է՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Թվային ռազմարդյունաբերությամբ զբաղվող թուրքական «HAVELSAN» ընկերությունը հայտարարել է «BARKAN» տիպի հեռակառավարվող մարտական մեքենաների թեստավորման փուլի հաջող ավարտի մասին:
Ադրբեջանն արդեն կոնկրետ պահանջներ է ներկայացնում Երասխի վերաբերյալ. Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանը՝ լիազորությունների ապօրինի դադարեցման և Արցախի համար ստորագրահավաքի մասին. ՈւՂԻՂ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստիպված է եղել հետաձգել իր նախատեսած այցերը Թուրքիա և Կիպրոս։ Հետաձգման պատճառը Նեթանյահուի սրտի վիրահատությունն է, որ տեղի է ունեցել նախօրեին։
Կարդացի հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներին։
«Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված»:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին այցով կգտնվի Թեհրանում: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Վրաստանի զբոսաշրջության գործակալության փոխանցմամբ՝ 2023 թվականի առաջին վեց ամսում Վրաստան այցելություններ քանակով առաջատարը Թուրքիան է, որին հաջորդում են Ռուսաստանն ու Հայաստանը:
Թուրքական «Optimar» հետազոտական կազմակերպությունը հուլիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցում է անցկացրել:
Այն կարողանում է մինչև 35 ժամ տևողությամբ և մինչև 7000 կմ հեռավորությամբ թռիչքներ կատարել։