Թուրքիայում ծերանոցների և տարեցների խնամքի կենտրոնների ամսավճարը թանկացել է 4 անգամ
Թուրքիայում հետզհետե աճող գնաճից անմասն չեն մնացել նաև երկրում գործող ծերանոցների, տարեցների խնամքի և վերականգման կենտրոնները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունն ամբողջ երկրի տարածքում գործող նմանատիպ կենտրոնների ամսավճարները թանկացրել է 4 անգամ՝ 300-ից 360 տոկոսով:
Նախարարության հրապարակած և սեպտեմբերից ի վեր ուժի մեջ մտած տարիֆների համաձայն՝ մեկ անձի համար նախատեսված սենյակի գինը 3.551 լիրայից (105 դոլար)՝ թուրքական ազգային արժույթից, հասցվել է 10.652-ի (314 դոլար), իսկ երկու անձի համար նախատեսված սենյակների պարագայում յուրաքանչյուրի համար վճարվող 3.110 լիրան (92 դոլար)՝ 9.331-ի (235 դոլար):