Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում 2008-ի օգոստոսյան պատերազմի համար ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին Իվանիշվիլիի հայտարարության կապակցությամբ

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին Իվանիշվիլիի հայտարարության կապակցությամբ։

Այս մասին տեղեկանում ենք վրացական լրատվամիջոցներից։

Հավաքվածները քննադատում են Իվանիշվիլի այն հայտարարությունը, որ նա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է Հարավային Օսիայում արտաքին հրահանգով պատերազմ սանձազերծելու մեջ և ասել, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու դրա համար։

Ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերը ինչպես երկրի, այնպես էլ 2008-ի օգոստոսին զոհված վրացի զինվորների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30