Թուրքիայում մակարոնեղենի գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի Սաքարիա նահանգում՝ երկրի հյուսիս-արևմուտքում, մակարոնեղենի գործարանում պայթյուն է տեղի ունեցել. տուժել է 20 մարդ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։
«Անատոլիական մայրուղու Հենդեք վճարովի ավտոմայրուղու վրա գտնվող մակարոնեղենի գործարանում պայթյուն է տեղի ունեցել՝ չպարզված պատճառներով։ Պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել», – հայտնել Է հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 20 մարդ, հետևում է հեռուստաալիքի հաղորդագրությունից:
Հրշեջ բրիգադները շարունակում են պայքարել գործարանում բռնկված հրդեհի դեմ։