Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է

Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական պարամետրերը կրճատվել են. խոսքը առևտրի, զբոսաշրջության և ներդրումների մասին է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ավելի կոնկրետ, Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 37%-ով։  Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին երկու երկրների միջև առևտուրը կազմել է 461,155 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 735,384 մլն ԱՄՆ դոլար։

Նույն վիճակագրության համաձայն, նվազել են թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ցուցանիշները։ Ընթացիկ տարում Վրաստանից արտահանվել է 346,207 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, մինչդեռ նախորդ տարվա արտահանումը կազմել է 495,262 մլն ԱՄՆ դոլար։

ՀՀ-ից այցելուների թիվը նույնպես նվազել է․ այս տարվա I-II եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից այցելուների թիվը նվազել է 2,4%-ով։ Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2023 թվականի 6 ամսում Վրաստանն ունեցել է 397.116 հայ այցելու, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 387.690։

Տեսանյութեր

Լրահոս