Բաժիններ՝

Թուրքիան աշխարհում 5-րդն է զբոսաշրջության ոլորտում

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրիքան տուրիզմի ոլորտում զբաղեցնում է 5-րդ տեղն աշխարհում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարը «Գազիանթեփի մշակութային ճանապարհ» փառատոնի շրջանակներում տված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիան մեծացնում է այդ ոլորտում ունեցած իր ներուժ։

Այդ նպատակով էլ առաջիկա 1 տարվա համար զարգացման ծրագրեր են մշակվում։

Էրսոյն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտը մեծացնել՝ այն հասցնելով 60 մլրդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս