ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է անում ապահովել անհրաժեշտ հումանիտար մուտք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերվի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյունից տուժածներին:
Երեք օր կառավարության նախաձեռնությամբ գործում են Արցախից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխման կայաններ, քաղաքացիների հաշվառման գործընթաց է տեղի ունենում։
«Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Fontanka.ru–ին ծավալուն հարցազրույց է տվել՝ մասնավորապես անդրադառնալով այն հարցերին, թե ինչպես Հայաստանը կորցրեց Արցախը եւ ինչ է լինելու արցախցիների հետ։ Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից։
Թուրքական իշխանամերձ լրատվամիջոցում «Հայաստանը այժմ քաշված է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս հայտնել է՝ ինչ է սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցում ասել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել՝ կանխելու Ադրբեջանի կողմից արցախահայերի հետագա վայրագությունները և էթնիկ զտումները։
Արցախում ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման հետևանքով ոչ միայն տարածքային և մարդկային կորուստներ ենք ունեցել, այլև հոգևոր և մշակութային արժեքների:
Թուրք-ադրբեջանական և ՀՀ դավաճան իշխանության հաջորդ ծրագիրը Հայաստանն է. Թադևոս Ավետիսյան
«Չգիտեմ, ավելի մեծ էլ ինչ արհավիրք պետք է լինի, որ մենք միավորվենք։ Ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, պատերազմներ տեսած, Սարդարապատ տեսած ժողովուրդ ենք, ինչ էլ պիտի լինի, որ միասնական դառնանք։ Այն, ինչ այսօր ես տեսնում եմ, ուղղակի ինձ հուսահատեցնում է, ես այսպես չէի ճանաչում մեր ժողովրդին»,- եզրափակեց Սևակ Հակոբյանը։
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին կարճ ժամանակով միացել էր նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների խորհրդականները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն է:
Մեր մտքերը Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած ողբերգական գազի պայթյունից տուժածների և նրանց սիրելիների հետ են։ Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքական դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Ցանկացած դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում այնտեղ կարող է լինել միայն Բավքի համաձայնությամբ, ինչ վերաբերում է ԱՄՆ նախաձեռնությանը, ապա որոշակիություն այդ հարցում առայժմ չի նկատվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան:
Մենք Հայաստան տեղափոխված մարդկանցից լսում ենք, որ կուզենային հետ վերադառնալ իրենց տները, որ կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններ. Այս տեղաշարժի ազատությունը բացարձակապես անհրաժեշտ է եւ կարեւոր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
Նա հիշեցրեց, որ ինքը Հայաստանում է նախագահ Բայդենի հանձնարարականով՝ խոսելու իշխանությունների, ՀԿ-ների և ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ:
«Եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ երթուղին կանցնի Իրանով», – Նախիջևանից վերադառնալու ճանապարհին, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
5 միլիոն եվրոյից 500 000-ը կուղղվի արտակարգ աջակցությանը, որի մասին հայտարարվել է անցյալ շաբաթ, իսկ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը կհատկացվի հետևյալ նպատակների համար:
«Ցամաքային և երկաթուղային գծերով Նախիջևանն Ադրբեջանի հետ անխոչընդոտ կապի ստեղծումը էլ ավելի կհզորացնի մեր (նկատի ունի՝ Թուրքիա-Ադրբեջան) հարաբերությունները։ … Այդ պատճառով վայրկյան առաջ Զանգեզուրի միջանցքը բացելու համար մեր ձեռքից եկածն անելու ենք։ Թուրքիայի և Ադրբեջանի համար այդ շատ կարևոր միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և անպայման իրականացվելու է։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկած ավտոմեքենան կամ գնացքը ուղիղ կարող է հասնել Կարս։ Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը շատ ավելի է ուժեղանալու»։
«Ալիևի ձեռքը բռնելու ու մի ամբողջ ժողովրդի էթնիկ զտումը կանխելու փոխարեն, ֆինանսապես աջակցում են հայրենազրկված ժողովրդին…»։
Սմիթի ներկայացրած օրինագիծը կոչվում է «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելման 2023 թ. ակտ» և Պետքարտուղարությունից պահանջում է մանրակրկիտ ռազմավարություն մշակել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի համար տևական խաղաղությանը և բարեկեցությանը։ Օրինագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ
Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքի ակտիվացման հարցում:
«Հայաստանն արդեն այդ ճակատագիրն ունեցել է, Արցախը Հայաստանի անբաժան ու ամենաթանկագին մասն էր, այնպես որ՝ Հայաստանի հետ արդեն իսկ պատահել է: Արցախը օտար մարմի՞ն էր. Արցախը Հայաստանն էր, հեչ պետք չէր գոռալ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց Արցախը Հայաստան էր: Հիմա այն, ինչ պատահել է, այդ Ցեղասպանությունը, պատահել է Հայաստանի՛ հետ»,- նշեց նա:
Ռուսաստանի դեմ պատերազմ՝ Արցախը հանձնելուց հետո. դեպի ո՞ւր է գնում Փաշինյանը. ՈՒՂԻՂ
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է ավարտին հասցնել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործվող բացահայտ ցեղասպան և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր սկզբունքների և համամարդկային արժեքների հետ խորը հակասության մեջ գտնվող պետական քաղաքականությունը։
Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի կողմից իրականացվող աշխատանքներին՝ այս համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցության դերը։
Հատուկ հանձնարարություններով դեսպանը շեշտել է՝ կասկած չկա՝ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այս արարքի համար։
Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
Արցախին հարված հասցնելուն զուգահեռ՝ թուրքական մամուլը բավականին ակտիվ առաջ է մղում այն մոտեցումը, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը ցանկացած գնով պետք է լուծեն: Այսինքն, թուրք-ադրբեջանական տանդեմի ուշադրությունը կենտրոնանալու է Սյունիքի ուղղության վրա:
Ներկայում Ադրբեջանն աշխատում է Գորիս-Կապան-Էյվազլի-Վարանդա-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ-ին բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ՝ բժշկական տարհանման և օգնության առաքման համար:Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ ադրբեջանական հիվանդանոցները պատրաստ են ընդունել Ստեփանակերտից վիրավորներին: