Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ չի համաձայնելու որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության։ Այս մասին ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Ըստ այս տրամաբանության, վաղը կարող է հայտարարել ռազմական դրություն համաժողովրդական ցասումը զսպելու համար։
Թորքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակել է «Կյանքի աղյուսակ, 2020-2022» վիճակագրությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանը հեղուկ գազ (LPG) ամբողջությամբ ներկրել է Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է Վրաստանի նավթ ներմուծողների միությանը:
Դուք էլ տենց կանեք, չասեք սա էր մեղավոր, նա էր մեղավոր, սա չարեց, նա չարեց:
Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
Հրապարակախոս, սումգայիթյան, Մարաղայի ջարդերի վավերագրող Բակուր Կարապետյանի խոսքով՝ արցախահայերի ինտեգրումն Ադրբեջանի կազմ և ադրբեջանցիների հետ համակեցությունն անհնարին բան է, այսօր այս ամենն ավելի անհնարին է դարձել, քան, օրինակ, 30-40 տարի առաջ էր, քանի որ Ադրբեջանը վայրագ ու ցեղասպան քաղաքականությամբ պայմանավորված՝ գործընթացը դժվարացրել է։
Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցը կարող է քննարկվել հոկտեմբերի 5-ին. Վարուժան Գեղամյան
Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում են էթնիկ զտումներից:
Այսօր Հանրապետության Հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմեց այն մարդկանց, որոնք այսօր հրապարակում չեն, սակայն վաղ թե ուշ լինելու են։ Այնուհետև անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը, ասաց՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ձախողել է ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականությունը։
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, Էրդողանի ու Ալիևի կամակատա՞րը, միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Հայաստանն ու Արցախն ունեն երեք սպառնալիք՝ Էրդողան, Ալիև, Փաշինյան»,- Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ եթե Արցախում էթնիկ զտում տեղի ունենա, ապա միակ մեղավորը ռուսներն ու ադրբեջանցիներն են։
ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հավատ և ձգտում, զգալի ջանքեր է գործադրել այդ նպատակով, բայց, ավաղ, այդ գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր։ Այդ մասին X սոցցանցում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքական մեդիաները գրում են մոտ օրերին Սյունիքի համար զինված հակամարտության մեկնարկի մասին։ Խոսվում է «Զանգելան-Զանգեզուր» ուղղության մասին։
Ներկայումս Երևանի հրապարակներում ՀՀ քաղաքացիներին՝ օրենքին հղում կատարելով, բերման ու բռնության են ենթարկում տարբեր համազգեստներ կրող սովորական հանցագործները, որոնք չեն կատարել ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ մեկուսացնելու իրենց պարտականությունը՝ դրանով դառնալով նրա հանցակիցը։
Նոր երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել ԼՂ-ից տեղահանվածների առաջին խումբը։ Այս մասին հայտնում է RT–ի Telegram ալիքը՝ տարածելով այս տեսանյութը։
Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են հատուկ կառավարական խումբ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ մտնելու հետ կապված համապարփակ հարցերի լուծման համար, Politico-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Այսպիսի խառը, բայց դինամիկ զարգացումներին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները ծանր վիճակից դուրս գալու, իրական հնարավորությունները ճիշտ գնահատելու փոխարեն, պրիմիտիվ լեզվակռիվների մեջ են մտել տարածաշրջանային հիմնական խաղացողների հետ, խաղալով մի ամբողջ ժողովրդի ճակատագրի վրա։
Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախից զինծառայողների դուրսբերման վերաբերյալ.
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Լուրը հաստատվեց։ Էրդողանը վաղը մեկնում է Նախիջևան՝ Ալիևի հետ հանդիպելու։
Մենք շատ անհատական ազգ ենք: Յուրաքանչյուր անձ գանձ է, և դա է կարծես խոչընդոտ հանդիսանում. կարծում է, որ ինքն ավելի խելացի է, քան դիմացինը, և դա է պատճառը, որ շատ անգամ չենք կարողանում միավորվել՝ կարծելով, որ դիմացինը կխաբի քեզ: Պետք է հասկանանք իրար, եսը նվազեցնել, որպեսզի առաջ գնանք: Ես չեմ ուզում, որ անընդհատ սգանք: Փարիզում իմ ամեն առավոտը Հայաստանով է: Ու երբ ռեպորտաժ տեսա, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրերը կրկին զավակ են ուզում պարգևել մեր երկրին, ճիշտ համարեցի համերգ կազմակերպել Երևանում՝ օպերային արտիստների հետ, ու հասույթը տրամադրել այն նորածնին, ով մեր ապագան է:
Ակնհայտ է, որ մարդիկ ընտրության հնարավորություն պետք է ունենան, սակայն այս քննարկումների առանցքային հարցերից մեկը` ռեժիմն է, թե ինչպե՞ս են մարդիկ հասնելու ադրբեջանական անցակետ և ի՞նչ ձևով է նրանց մուտքն ապահովելու Հայաստան:
Մեր 1,5 միլիոն կյանքը բավարար չէ՞ր. Հանուն Արցախի ՀՅԴ Կանադայի Երիտասարդական Միության քայլերթն Օտտավայում
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է։
Եվ նորից Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ժամեր առաջ անդրադարձել է միջանցքի թեմային:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում, որը տարածվել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի դեմ օպերացիան ավարտելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան կենտրոնանալու են Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստմանը:
Հարգարժան պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին թույլ տվեք շնորհավորել պարոն Դենիս Ֆրենսիզին Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Ես ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին բանախոսը կլինեմ այս հեղինակավոր հաստատությունում, որը կմատնանշի ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքները, անվտանգային մարտահրավերնեը, ՄԱԿ կանոնադրության սկզբունքների և նպատակների՝ ներառյալ ուժի չկիրառման և հակամարտություների խաղաղ կարգավորման […]