Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան՝ քննարկելու գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին Իրանի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված օրենքի իրականացումը, հայտնում է Al Mayadeen-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Աղբյուրները հաստատել են, որ առաջիկա բանակցությունները կենտրոնանալու են երկու կողմերի հարաբերությունների քաղաքական ասպեկտի վրա։ Գործակալության պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի։

Աղբյուրներն ընդգծել են, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերություններում նոր փուլ կմեկնարկի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքի շրջանակներում։

Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ համաձայնել է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական խմբին։

Հուլիսին Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ չի դադարել, սակայն կստանա նոր ձևաչափ, «ինչը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով «հողի վրա» առկա իրողությունը և տեղի ունեցած իրադարձությունները»։

Նախարարը հավելել էր, որ, համաձայն մեջլիսի օրինագծի, Թեհրանի հետագա ողջ համագործակցությունը գործակալության հետ կկարգավորի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031