
2025թ. հունիսին Թուրքիայի արտահանման ծավալները հասել են 20 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը՝ 28 մլրդ դոլարի

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) և առևտրի նախարարությունը հրապարակել են սույն թվականի հունիս ամսվա արտահանման ծավալների վերաբերյալ տվյալները։ Ըստ այդ տվյալների՝ 2025-ի հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 20 մլրդ 515 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 15.2%-ով՝ հասնելով՝ 28 մլրդ 688 մլն դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունիսին ամենաշատ արտահանումը՝ 1 մլրդ 728 մլն դոլար արվել է Գերմանիա։
Վերոհիշյալ երկրին հաջորդել են Մեծ Բրիտանիան՝ 1 մլրդ 266 մլն դոլար, ԱՄՆ-ն՝ 1 մլրդ 197 մլն դոլար, Իտալիան՝ 1 մլրդ դոլար և Ֆրանսիան՝ 890 մլն դոլար։ Այդ ամսվա ընթացքում դեպի այս հինգ երկրներ արտահանումը կազմել է ընդհանուր արտահանման 30%-ը։
Հունիսին կատարված ներմուծման ծավալով առաջին տեղում Չինաստանն է, որտեղից Թուրքիա ներմուծումը կազմել է 3 մլրդ 831 մլն դոլար։
Երկրորդ տեղում ՌԴ-ն է, որտեղից Թուրքիա ներմուծումը կազմել է 3 մլրդ 316 մլն դոլար։ ՌԴ-ին հաջորդում են Գերմանիան՝ 2 մլրդ 698 դոլար և ԱՄՆ-ն՝1 մլրդ 468 մլն դոլար։ Այս երկրներից ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման 43.3%-ը։