Բաքվի բարբարոսական վարչախմբի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ արդեն դրա, այսպես կոչված, ԱԳՆ խոսնակ կոչեցյալն է փաստացիորեն միջամտում Հայաստանի ներքին գործերի
Երևանի Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։
Թուրքիայի տարածքով անցնող նավթամուղերով արտահանվող նավթի ընդհանուր ծավալները նվազել են:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության տվյալները։ Նշվում է, որ 2020-ին, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրոպական միությունից (ԵՄ), այդ ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 16 մլրդ 289 մլն դոլար, իսկ 2021-ին առևտրաշրջանառության ծավալները աճել են՝ կազմելով 18 մլրդ 675 մլն դոլար։
Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն ապրել»։
2023 թվականին Վրաստան այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։
Ամերիկյան «Global Firepower»-ը հրապարակել է 2024-ի ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Բա տղամարդավարի ինչպե՞ս էինք դիմադրում՝ մինչև ՔՊ-ականների այս իշխանությունը… Գիտեք՝ Փաշինյանն աշխարհաքաղաքականության մեջ ոչ միայն ճիշտ չդիրքավորվեց, այլև սպասարկեց թուրք ադրբեջանական շահերը և դա արեց միայն իր իշխանությունը պահելու համար։ Նրա նպատակը մեկն է՝ մնալ իշխանության, և կապ չունի, թե քանի քառակուսի կիլոմետրի վրա»,- խոսքը եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ 22 երկրների 49 ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ներ) էկոակտիվիստներ հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ Հայաստանի հանքարդյունաբերության իրականացումն ուղեկցվում է միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների խախտումներով:
Հայկական կողմն արդեն անթաքույց ընդունում է, որ Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», ավելին՝ նախապատրաստվում է նոր ռազմական արկածախնդրության։
Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը:
Ամերիկյան «GlobalFirePower»-ը հրապարակել է 2024-ի Մերձավոր Արևելքի ամենաուժեղ 10 բանակների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքում են ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Իջևան-Ղազախ սահմանին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը։
Զախարովան մեկնաբանեց Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ չհարձակման պայմանագիր կնքելու առաջարկը
Մարդու իրավունքների համակարգային ոտնահարման պաշտամունքը և քաղաքական երեսպաշտությունը շարունակում են իրենց հաղթարշավը Ադրբեջանի հանրային ու քաղաքական կյանքում
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսլականին մարդու իրավունքների վերաբերյալ, որն արտացոլված է վերջինիս նախընտրական ծրագրում։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման կապակցությամբ, որը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։
Չեխիայի խորհրդարանի ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջողել իրենց այսօրվա և հետագա աշխատանքում։
Չեխիայի խորհրդարանի ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, թե Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։
Այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Այն կանցկացվի Իջևանի և Ղազախի հատվածում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։
Միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան երկրները բավականին երկար ժամանակ շփացրել են Ադրբեջանին՝ կուրացած Բաքվի նավթի ու գազի հսկայական պաշարներից: ԵԽԽՎ-ից հեռացվելուց հետո այժմ Ադրբեջանին պետք է վռնդել Եվրոպայի խորհրդից։
Վրաստանում կարմրուկով վարակման դեպքերի աճ է սպասվում: Այս մասին խոսել է իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։
Ուրեմն, արտաքին քաղաքականության ոլորտում կոմպլիմենտարիզմի դարաշրջանն ավարտվել է։ Փաշինյանն ունի պատմական դեմենցիա ու մինչև հիմա չի հասկացել, թե այս տարածաշրջանում ով ով է. հերիք է չարչու նման ամեն անգամ թուրքերին հայրենիքի մի կտոր տաս՝ հուսալով թե կփրկես մնացածը։
Նշվում է, որ այդ նախապայմանը առաջ է քաշվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և սենատի 4 կոմիտեի կողմից՝ կառավարությանն ուղարկված գաղտնի նամակում:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ մերձավորարևելյան «կրքերն» օրեցօր թեժանում են, և մեծանում է ամերիկյան հարվածի հավանականությունն Իրանի ներկայության դեմ Սիրիայում կամ Իրաքում, քանի որ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ԱՄՆ նախագահ Բայդենը հեղինակությունը պետք է փորձի բարձրացնել, քանի որ Հորդանանի իրադարձություններն անպատասխան թողնելը կդիտարկվի լուրջ թուլություն։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը։ Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։