Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազատարի այս տարվա ծախսերը կֆինանսավորվեն Տրանսանատոլիական բնական գազատարի (Trans-Anatolian Natural Gas Pipeline-TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատարների եկամուտներից։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023-ի աղքատության և կենցաղային պայմանների վերաբերյալ տվյալներ:
Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը թուրք քաղաքացիների շրջանում (ընտրելու իրավունք ունեցող) երկրում առկա խնդիրների մասին տրամադրությունները պարզելու նպատակով հարցում է անցկացրել:
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են վերջին օրերի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի հիմնական թեմաներին վերաբերող հարցեր, որոնց փոխկապակցվածությունը բացահայտում է իշխանությունների կողմից նախապատրաստվող մի շարք քայլերի վտանգավոր նպատակները։
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ից F-16 ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիան ստացել է դրական ուղերձներ և նշվում է, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել եվրոպական արտադության «Eurofighter Typhoons» կործանիչներ։
«Ալիևի ախորժակը բացվում է, նա իր առջև տեսնում է մի անհեթեթ ղեկավարի, որը պատրաստ է ամեն պահի ծախել իր երկրի շահերը։ Փաշինյանը մեր ժողովրդին առաջնորդելու իրավունք չունի, նա Ալիևի տակ պառկած մարդ է, և դա տեսնելով՝ Ալիևը նորանոր պահանջներ է ներկայացնում։ Փաշինյանն այսօր Իլհամ Ալիևի պրոքսին է, նրա խամաճիկը, Հայաստանի գծով Ալիևի փոխնախագահն է»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում բանակին ու անվտանգային հարցերին առնչվող բազմաթիվ անտրամաբանական ու անհեթեթ մտքեր ու ձևակերպումներ է թույլ տվել, կար նաև վտանգավոր բառակույտ:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին երեք տարում հայոց ազգային տոնացույցում երբեմնի կարմիրով նշվող օրերն այլևս տոնական չեն։
Ըստ Ջամալյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի զարհուրելի զեղծարարությունների գնով Սահմանադրություն փոխել, որով կհրաժարվենք Արցախի հայապատկանության հեռանկարից, զրկվելու ենք ազգային նկարագրից, անգամ ազգային խորհրդանիշներն ենք պետականորեն ուրանալու, ապա Թուրքիայում, Ադրբեջանում, Լոնդոնում գրված Սահմանադրության հիման վրա ծնվող պետությունն այլևս հայոց պետականություն չի լինելու:
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Չեխիայի քաղաքացին փորձել է Հայաստանից անցնել Ադրբեջանի տարածք։
«Ո՞վ է Ալիևը, որպեսզի որոշի Հայաստանի օրենսդրության սկզբունքները, առավել ևս` 30 տարի առաջ մեր ԳԽ-ին կորեկցիա անելու իրավունք ունենա»,- արձագանքելով Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը` ասաց Մանուկյանը։
Կանխատեսում է Ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ Council on Foreign Relations-ը :
Իրականում՝ նրանք այդ անձին հանձնել են մի մարդու, ում նկատմամբ ֆինանսական պարտքեր են ունեցել։ Տուժածից խլել են անձնագիրը, արգելել են շփվել ընտանիքի հետ, նա ենթարկվել է բռնության ու մշտական հսկողության։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանը զգալիորեն նվազեցրել է բարձր հարստացված ուրանի պաշարների ստեղծման տեմպերը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել The New York Times թերթին տված հարցազրույցում։
Հայաստանը ոչ մի երկրի նկատմամբ հավակնություններ չունի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան։
Վերին Լարսի անցակետում ռուս-վրացական անցակետն անցնող բեռնատարների հայ վարորդներին տհաճ անակնկալ է մատուցվել: 168.am-ի խմբագրություն ահազանգած հայ վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ վրացական անցակետում արգելում են վառելիքի լիցքավորված բաքերով սահմանն անցնել: «Բեռնատարները Ռուսաստանի կողմից գալիս-մտնում են Վրաստան, վրացիները բաքերը ստուգում են՝ համապատասխանո՞ւմ են դրանք արդյոք vin կոդի պահանջներին, թե՞ ոչ: Այսինքն՝ ստուգում են՝ vin […]
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
«Մենք հասել ենք այս օրեր և կանք, որովհետև կար հստակ գաղափար, ինչի համար մարտնչել են մեր պապերը, իսկ այսօր ՀՀ իշխանության կողմից տարվում է հստակ այնպիսի քաղաքականություն, որ թուլանանք այնքան, որ հլու-հնազանդ կատարենք այն, ինչ մեզնից պահանջում են։ Այսօր բարձրացվում են նաև արցախցի-հայաստանցի պատնեշներ, որոնք մեզ, ցավալիորեն, տանելու են շատ վտանգավոր իրավիճակների»,- ասաց Մելիքյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ նաև Ուկրաինաի հարցը:
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն անդրադարձել է 2023-ին Թուրքիայի կողմից իրականացված արտահանումների և 2024-ի հունվարին գրանցված մեկնարկային ծավալներին:
Հերթական ծուղակն է, «խաղաղության պայմանագրի» ճանապարհը երկար է, ոլոր-մոլոր, և այդ ճանապարհին մենք ենք անընդհատ ինչ-որ բան կորցնում։ Փաստն այն է, որ մեր իշխանությունները շարժվում են ադրբեջանական կողմի քմահաճույքներով, այսօր Ադրբեջանին ձեռնտու է երկկողմ բանակցությունների օրակարգով շարժվել՝ խուսափելով այս կամ այն խաղացողի ճնշումից, ապա իրենց խաղն ենք խաղում, ձեռնտո՞ւ է միջնորդավորված բանակցություններ՝ մեզնից ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, այդ ձևաչափով են փորձում գործել իշխանությունները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի նկատմամբ հրապարակային նորանոր պահանջներ հնչեցնել։
Ադրբեջանում մշակվում է հայկական լեռնահանքային հանքավայրերի քարտեզ։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։
Չի կարելի անմեղսունակի նման դառնալ Հայաստանի ադրբեջանացման անտարբեր դիտորդը. Աստված սա մեզ չի ներելու։
«Բայց եթե ընդդիմությունը չկազմակերպվի և այս հնարավոր հանրաքվեն չդարձնի նրան անվստահություն հայտնելու միջոց, նա Սահմանադրական հանրաքվեի տապալման, այլընտրանքի պարագայում ունի պլան բ՝ հնարավոր պատերազմի ռիսկերի պատասխանատու կնշանակի հայ ժողովրդին»։