Թուրքիայի Մարմարիսի շրջանում զբոսանավ է խորտակվել:
Անկարայի նահանգապետարանը արտակարգ դրության ռեժիմի շրջանակում զանգվածային հավաքների վերաբերյալ արգելքներ է սահմանել:
Բաքվի բնակիչ Սարխան Ջաբբարովը աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 2-ին տեղի ունենալիք գերագույն ռազմական խորհրդի նիստից առաջ հանդիպելու է Վաչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին պայթյուն են իրականացրել:
Այս երկրներից ահաբեկչության շոշափուկները տարածվում են դեպի տարածաշրջանի այլ երկրներ, ինչի մի ցավալի օրինակին ականատես եղանք վերջերս, երբ վերոհիշյալ ահաբեկչական կառույցի գործողությունների թիրախ դարձավ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Ադրբեջանի բանկային համակարգը 2016-ին մանաթի արժեզրկման և համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի ու գների անկման հետևանքով հայտնվել է բավականին ծանր իրավիճակում:
Առնվազն 60 խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայի Դեյր Զորի նահանգի մի քանի շրջաններում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածի հետեւանքով:
Իզմիրի նահանգի Շիրինջե զբոսաշրջային գյուղում քանդելու ենթակա շինությունների ցանկում ներառված են պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող տունը, ինչպես նաև նրա և մտավորական Ալի Նեսինի կողմից համատեղ կառուցված Նեսին հիմնադրամին պատկանող 2 երկու շինություն` Մաթեմաթիք Քյոյը և Թիյաթրո Մեդրեսեսին:
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP), որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու:
Սիրիացի փախստականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով Թուրթիայում ձերբակալվել են մի խումբ զինվորականներ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանում 20-22 հազար խրոնիկ թմրամոլներ կան:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) պատրաստվում է օգոստոսի 26-30-ը «Արդարության համաժողով» կազմակերպել:
Պատվիրակության կազմում էին նաև Մարքազիի նահանգապետարանի, Քավե և Ավե արդյունաբերական ավանների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների գլխավոր տնօրեններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերությունների՝ Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունները:
Երկրում «Hero» գրությամբ շապիկներ հագնող մարդկանց սկսել են ձերբակալել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի գործով դատավարության ժամանակ կասկածյալներից մեկը ներկայացել էր նույն գրությամբ շապիկ հագած:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 110-րդ կիլոմետրին՝ Կանոբի գյուղի մոտ, հուլիսի 31-ին 150 խմ ծավալով սողանք է տեղի ունեցել:
Թուրքիայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմի շրջանակում հետևողականորեն շարունակելով Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների «որսը»` մեկ շաբաթում ձերբակալել են 831 մարդու:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչը հարձակվել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա:
Ստամբուլում իր աշխատասենյակում սպանված են գտել ազգային անվտանգության մարզային վարչության պետ Հաքան Չալըշքանին:
Առնվազն 25 մարդ է տուժել Իրանի հարավ – արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հաղորդել է IRNA գործակալությունը:
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Սլովենիայի զորքերի մասնակցությամբ:
Ադրբեջանում զինված հարձակում են գործել, որի հետեւանքով հինգ մարդ է զոհվել։
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում իրականացվող ձերբակալություններով և ճնշումներով:
Իրանի երեք խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Շիրազում, Մաշհադում, հուլիսի 23-29-ն անցկացվեց հայկական ֆիլմերի առաջին շաբաթը, որը նախաձեռնվել և կազմակերպվել էր Իրանում ՀՀ դեսպանության կողմից:
«Սակայն այն փաստը, որ լրագրողների զգալի մասը վերադարձել է բանտ և շարունակում է լուրջ քրեական հետապնդումների ենթարկվել, ապացույցն է նրա, որ Թուրքիայում մեդիայի ազատությունը կրիտիկական վիճակում է»,- ասել է Դեզիրը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սաադեթ Բեջերիքլին Բաթմանի օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո ձերբակալվել է:
Թուրքիայում ծնված հայազգի ակտիվիստ Մահմութ Քոնուքը տարիներ ի վեր պայքար է մղել հանուն այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության: 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո նա մեկն էր այն քաղաքացիներից, ում առանց հիմնավոր պատճառի հեռացրեցին աշխատանքից:
Թուրքիայի ապահովագրական ընկերությունները հայտնել են, որ Ստամբուլում հորդառատ անձրևների և խոշոր կարկուտի հետևանքով քաղաքացիներին պատճառված նյութական վնասի չափը հասնում է մինչև 1.2 միլիարդ թուրքական լիրայի (ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար):
Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ է հայտնվել, ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում:
Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր քաղաքում տեղակայված 5-աստղանի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Հյուրանոցից տարհանվել է 400 մարդ: