Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ:
«Ռուսաստանն ակտիվ ներգրավված է այս գործընթացներում և ամենատարբեր գործիքներն է օգտագործում, որպեսզի իր նախաձեռնությամբ ձեռք բերված հրադադարը դառնա իրականություն, թե որքանով արդյունավետ կլինեն այդ գործիքները և որքան արագ կգործեն՝ արդեն կտեսնենք, մեծ բան է կախված ռազմաճակատում իրավիճակից և Արցախի ՊԲ գործողություններից։ Կարծում եմ՝ ՌԴ-ն բազմաթիվ գործիքներ ունի, և բոլոր գործիքները չէ որ այսօր օգտագործվում են՝ չեմ կարող ասել, որոնք են օգտագործվել, որոնք՝ ոչ, որովհետև շատ գործիքներ կարող են նաև ոչ հանրային ձևով օգտագործվել։ Ըստ իս, Ադրբեջանի վրա լուրջ ճնշում կա, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցնեն»,- շեշտեց նա։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը եւ ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը հայկական եւ ադրբեջանական կողմերը ձեռք են բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ […]
168 TV ԼՐԱՀՈՍ
Սոցիալական ցանցերում երեկ ուշ երեկոյան «պարսավանքի արշավ» սկսելուց մոտ մեկ ժամ անց Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ թվիթով, որում հայտնեց իր վշտացածությունը՝ Վարդենիսում 14-ամյա տղայի թիրախավորման ու վիրավորման կապակցությամբ։
Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելին նրանք պատմել են, որ այդպիսի դիպուկահարների տեսել էին միայն ֆիլմերում:
Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից դեպի հյուսիս թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել, որին նրանք հավանություն էին տվել ավելի վաղ:
«Իրավիճակը, ընդհանուր առմամբ, որևէ փոփոխություն չի կրել, սահմաններում տեղ-տեղ շատ լարված է, իսկ տեղ-տեղ էլ համեմատաբար ավելի հանգիստ է։ Այս գիշեր Ստեփանակերտը նույնպես համեմատաբար հանգիստ է եղել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում»։
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը վշտացած է Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։
Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի կադրեր։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք:
Ադրբեջանական հրետանին հարվածում է մանկապարտեզին. Փաթրիք Լանքասթերի ռեպորտաժը:
Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Twitter միկրոբլոգում խաղաղության կոչով գրառում է արել։ Շավաքը իր էջում տեղադրել է հայ երաժշտի կատարումը։ Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի, Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում օրերս նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը լայնորեն տարածվել էր համացանցում։
Փաթրիք Լանքասթերը YouTube-ի իր ալիքում քիչ առաջ ռեպորտաժ է հրապարակել, որը պատմում է արցախցի մի տարեց տղամարդու մասին, ով միայնակ է ապաստարանում, քանի որ նրա չորս որդիները առաջնագծում են:
Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Սիրիայից հավաքագրված և Ադրբեջանում տեղակայված վարձկանների ընտանիքների անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Այսօր Ադրբեջանի կողմից թիրախավորվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հիվանդանոցներից մեկը: Քաղաքացիական անձինք ևս այստեղ բուժում են անցնում:
Թուրքիան արգելել է իր օդային տարածքով Ամերիկայի Միացյալ Նահանգներից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անհասկանալի է համարում ՄԱԿ-ի կողմից ընտրողաբար հաղորդագրությունների տարածումը Լեռանային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքների վերաբերյալ:
«Եվ դեռևս որևէ առաջարկ, որը եղել է, ներկա պահին Հայաստանի համար ընդունելի չէ: Այսինքն՝ ուղերձի հիմնական մասը դա էր: Սպասվում էր, որ Արցախի ճանաչման հարցը կդրվի. կարելի է ասել՝ դա էլ շոշափվեց, այսինքն՝ դեռևս բացահայտ դա չարվեց, բայց իմ կարծիքով՝ դա ժամերի կամ օրերի հարց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, հարավային` ոչ Արաքսի հովիտ:
Արծրուն Հովհաննիսյանի և Զարեհ Սինանյանի ասուլիսը` ՈՒՂԻՂ
«Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում»:
Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 176 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 541 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր: Իսկ ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, ըստ հայկական կողմի հաշվարկների, Ադրբեջանը 5489 զոհ է ունեցել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Ակնհայտ է, որ Մոսկվան տրամադրված է ճնշել, դադարեցնել պատերազմը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում կյանքի կոչել Մոսկվայում օրեր առաջ համաձայնեցված հրադադարը, և ինչո՞ւ են դանդաղում նաև զինվորականների մակարդակով բանակցությունների արդյունքները։
«ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը»: