Բաժիններ՝

Թուրքիայում 9 ամսում սպանվել է 369 կին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Նեջաթի Թըղլըն երկրում կանանց սպանությունների մասին զեկույց է կազմել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդդիմադիր պատգամավորի պատրաստած զեկույցում նշվում է, որ միայն 2020թ․ 9 ամսում (274 օր) Թուրքիայում սպանվել է 369 կին։ Մինչդեռ թուրքական իշխանությունների կողմից ներկայացվող կեղծ տվյալների համաձայն՝ այս տարեսկզբից կանանց ապանությունների թիվը 29 տոկոսով նվազել էր։

Ըստ զեկույցի՝ միայն 2003թ․ տղամարդկանց կողմից 83 կին էր սպանվել, ինչը ցույց է տալիս, որ 17 տարի անց կանանց սպանությունների թիվը 344․5 տոկոսով աճել է։

«Կանանց դեմ ուղղված բռնության միտումները, թիրախավորումները և քաղաքական գործիչների կողմից լրատվամիջոցների միջոցով կատարված հայտարարությունները լեգիտիմացվում են։ Կանայք, որոնք չեն պաշտպանվում իշխանությունների կողմից, սպանվում են և ոտնձգությունների ենթարկվում։ Որևէ պայման չի կարելի հանդուրժել, որը սպառնում է կանանց կյանքի անվտանգությանը և ոտնձգությունների պատճառ դառնում»,-ասել է պատգամավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031