Ստեփանակերտը հոկտեմբերի 10-ի գիշերը հրթիռակոծվել է հեռահար մեծ տրամաչափի համազարկային կայանքներով:
Մի խումբ իսրայելցի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը հակամարտության գոտում. Ուղիղ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերը չորս քաղաքացիական անձի են սպանել:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի Հանրապետության զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունների մասին:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մի քանի հայկական հաքերային խմբեր հարձակումներ են իրականացրել Ադրբեջանի բանկային համակարգի վրա: Հարձակումներից մեկի արդյունքում բանկային համակարգից տեղի է ունեցել մոտ 520 հազար մարդու անձնական տվյալների արտահոսք:
Բաղդադում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների մասին Ադրբեջանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարություններին՝ նշելով, որ մեր պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ՝ էթնիկ, այլ գոյատևման և ինքնորոշման պատերազմ է։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ադրբեջանի զինուժը հրադադարի մասին հայտարարությունից հետո հրթիռակոծել է Արցախի Մարտունի քաղաքը, այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել՝պահանջելով կանգնեցնել Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և դրան Թուրքիայի միջամտությունը:
Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 500 հազարը: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է Իրանի ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությունը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել հոկտեմբերի 11-ին հակառակորդի զինուժի ձեռնարկած հարձակողական գործողությունների մասին։
Հայկական կողմը ադրբեջանական գյուղերին հարվածներ չի հասցնում:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից:
Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը:
Փիլիսոփա, լեզվաբան և պատմաբան Նոամ Չոմսկին անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախի ուղղությամբ՝ մասնավորապես, նշելով, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում ստեղծել Օսմանյան խալիֆայություն, տարածել իր կշիռը, իսկ Իսրայելի համար միևնույն է, թե իր վաճառած զենքով ում կսպանեն:
Հոկտոմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը:
Բաքուն պատրաստ է Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հարցով:
Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը, ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։
Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար:
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքում Իսրայելի ժողովրդին կոչ է արել իրենց իշանություններին թույլ չտալ Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքեր մատակարել։